Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Հակահամաճարակային արշավախումբը» կարճ ժամկետներում և մատչելի գներով է իրականացնում վարակազերծման- ախտահանման աշխատանքները

«Հակահամաճարակային արշավախումբը» կարճ ժամկետներում և մատչելի գներով է իրականացնում վարակազերծման- ախտահանման աշխատանքները
24.01.2014 | 14:04

ՀՀ-ում գործող «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊ ընկերությունն ախտահանման աշխատանքներ է իրականացնում սահմանային, մաքսային պահեստներում, սննդի արտադրման, վերամշակման ձեռնարկություններում, առողջապահական, մշակութային, սպասարկման կենտրոններում, կրթօջախներում: Գերմանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ամերիկայից և Ճապոնիայից ներկրված դեղամիջոցներով և պատրաստուկներով ընկերության փորձառու աշխատակիցները կարճ ժամկետում կատարում են դեզինսեկցիա (միջատազերծում), դեզինֆեկցիա (ախտահանում-վարակազերծում), ֆումիգացիա (ծխեցում) և դեռատիզացիա (կրծողների ոչնչացում կամ վնասազերծում):

Շնորհիվ դրա, կազմակերպություններում ստեղծվում է սանհիգիենիկ կայուն միջավայր. կանխվում են ինֆեկցիոն հիվանդություններն ու շրջակա միջավայրի աղտոտումը:
Ընկերությունում գործում է նաև պետականորեն արտոնագրված, միջազգային չափորոշիչներով կահավորված լաբորատորիա, որտեղ անասնաբույժ-մասնագետները մինչև շուկա հանելը հետազոտում են կենդանական ծագմամբ հումք, մթերք վերամշակող, պահպանող, առաքող և մատուցող կազմակերպությունների արտադրանքը, մակնշում դրանց պիտանիության ժամկետը: Շնորհիվ դրա կայուն հիմքերի վրա է դրվում էկոլոգիապես մաքուր սննդի իրացումն ու կանխվում գյուղկենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդությունները:
Ընկերությունը, իր տնօրեն Աշոտ Սահակյանի հետ գիտագործունեություն ծավալելուց բացի, ստացված դեղամիջոցների, կենսապատրաստուկների ճիշտ և արդյունավետ օգտագործման, սննդամթերքի արտադրության, արտանետումների նվազեցման, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ կազմակերպում, անցկացնում է նաև խորհրդատվական միջոցառումներ ու սեմինարներ:
Հանձն առած աշխատանքների անթերի կատարման և հանրապետության հակահամաճարակային վիճակի կայուն պահպանմանն աջակցելու համար ընկերությունը բազմիցս արժանացել է մրցանակների, դիպլոմների, շնորհակալագրերի:
Այսպիսով, եթե ցանկանում եք ձեր ձեռնարկության գործունեությունն իրականացնել սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հետ մեկտեղ, օգտվեք «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊ ընկերության ծառայությունից:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2762

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ